Որոշ երկրներ կփորձեն միջամտել Հայաստանի ներքին գործերին. Արտաքին հետախուզության ծառայություն

Ամենայն հավանականությամբ, արտաքին դերակատարների կողմից 2025 թվականին Հայաստանի Հանրապետության տնտեսական, լոգիստիկ կախվածությունը կշարունակվի օգտագործվել որպես քաղաքական ազդեցության գործիք:

Այս մասին ասվում է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության՝ Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025թ. զեկույցում։

Ըստ այդ զեկույցի՝ 2025 թվականի՝ նախընտրական տարի լինելու հանգամանքով պայմանավորված՝ որոշ երկրներ կփորձեն Հայաստանի տնտեսական կախվածությունն է՛լ ավելի ընդգծված և ակնհայտ կերպով օգտագործել որպես քաղաքական ազդեցության, Հայաստանի ներքին գործերին միջամտելու և հանրային լայն շերտերի վրա ազդելու հնարավորություն։

«Ներքին ապակայունացման և հանրային կարծիքի վրա բացասական ազդեցություն ունենալու նպատակով տարածաշրջանում սեփական ռազմավարական շահեր սպասարկող դերակատարները կփորձեն ստեղծել արհեստական լոգիստիկ խոչընդոտներ,
վարչարարության անտեղի բարդացումներ, պայմանագրային պարտավորությունների կամայական մեկնաբանություններ։

Նման պայմաններում տնտեսական փոխկապակցվածությունների կամ կախվածությունների բազմազանեցման ուղղությամբ հնարավորությունների փնտրման և օգտագործման քայլերը Հայաստանի համար արտաքին վնասակար ճնշումները բալանսավորելու
և տնտեսական զարգացում ապահովելու հնարավորության պատուհան կարող են դառնալ»,- ասվում է զեկույցում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ