61 հազարից ավելի մարդ հայտարարագիր է ներկայացրել, 4 հազարից ավելին օգտվել է հետվճարից․ Գաբրիելյան

«Հայտարարագրման ինստիտուտի ներդրումից հետո մինչև այս պահը 61 հազարից ավել քաղաքացի արդեն հայտարարագիր է ներկայացրել: Նրանցից մոտ 4200 քաղաքացի այդ հայտարարգիրը լրացնելուց հետո օգտվել է մինչև 100 հազար դրամ գումարի հետվճարի ծառայությունից»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Գաբրիելյանն ընդգծեց, որ կարելի է կարճ գործողության արդյունքում նախորդ տարվա ծախսերից որոշակիորեն հետգանձում ստանալ:

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ նշեց. «Ես վստահ եմ, որ այդ թվերը դրական աճ կունենան և մեր քաղաքացիները կընդունեն և կընկալեն հայտարարագրման բուն նպատակը: Որևէ մեկը չի պատրաստվում մտնել քաղաքացիների գրպանը, հայտարարագիր լրացնելը որևէ հարկային լրացուցիչ ֆինանսական պարտավորություն որևէ մեկի վրա չի ավելացնում: Եկամուտները չի կարելի թաքցնել այն պետությունից, որն ապահովում է միջավայր այդ եկամուտները ստանալու համար: Այո, կան տեխնիկական դժվրություններ, ինչի մասին մենք լսում ենք, քննարկումներ ենք ունենում մեր կառավարության գործընկերների հետ և փուլ առ փուլ փորձում ենք լուծումներ տալ այդ տեխնիկական խնդիրներին: Անհասականալի է պայքարել թափանցիկության դեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ