ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրառում է արել, որում ասված է.
«Մեկը կա, ով իրեն լրագրող է անվանում, արտահայտվում որպես փողոցային խուժան, իր խոսքերի հիմնավորում բերում քրեական ենթամշակույթը, իսկ ինձ տեսնելիս տերևի պես դողում է հետո պատից այն կողմ հոխորտում և իրեն կարևոր զգում, իր վախն ու դողն իմ անվտանգության գոյությամբ արդարացնում ու արդարանալով իրեն հույս տալիս:
Մեկ-մեկ էլ իբր խելացի ձևանում ու, հա, մի նույն «Անասնաֆերմա» գրքի անունը տալիս՝ չիմանալով, որ «1984» կա, աշխարհում Օրուելից բացի Դոստոևսկի կա, դե «Իդիոտ», հասկացաք երևի:
Չի հասկանում Գյոթե և չի պատկերացնում, որ «Ճանճերի տիրակալ» լինելն իր ճակատագիրն է: Նախկին պաշտոնյաների փեսաներից սիրուն ու թանկ շորիկ խնդրում, ինձ տեսնում ու ինքն իրենից ամաչելով՝ խանութից դուրս թռնում, էլի իմ մասին հիշում, որ ես չհիշեմ: Ու տզզում, տզզում, ճանճի պես մի կեղտից մյուս կեղտի վրա թռնում, թաթիկներն իրար քսում ու մտածում, որ ինքը կա ու կարևոր է:
Գրի, գրի ազատ, գրի ամեն օր, գրի պատերին, գրի ժամը մեկ, գրի, ոչ առաջինն ես, ոչ վերջինը, բայց ինչպես բոլոր ճանճերը՝ թերթի հարվածից ճողոպրի ու ոստոստա: Չէ՞ որ միայն այդ պահին դու կաս ու կարևոր ես: Չէ՞ որ սրանից հետո լրատվական դաշտի հայտնի Ճանճն ես դու»: