Նատալի Ալեքսանյանը գրառում է արել, որտեղ ասվում է․
🛑🛑 Կարևորի մասին….
Ի՞նչ է Մինսկի խումբը
Մինսկի խումբը ԵԱՀԿ-ի միջնորդական կառույց է, որը ստեղծվել է 1992 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Խմբի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որոնք տարիներ շարունակ աշխատել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ վարելու և փոխզիջումային լուծումներ գտնելու ուղղությամբ, ցավոք տեսնում ենք ինչպիսին էին լուծումները:
Ասել, թե Նիկոլ Փաշինյանը կարող է «լուծարել» Մինսկի խումբը՝ կեղծիք է, ակնահայտ սուտ, այն էլ Իլհամ Ալիևի պահանջով:
Մինսկի խումբը ԵԱՀԿ-ի կողմից հաստատված միջազգային կառույց է, և որևէ երկրի ղեկավար, լինի դա Նիկոլ Փաշինյանը կամ Իլհամ Ալիևը, չունի իրավասություն այն լուծարելու: Նման պնդումները կամ տարրական անգրագիտության արդյունք են, կամ միտումնավոր մանիպուլյացիա՝ հասարակությանը մոլորեցնելու համար:
Մամիջանյանը կամ չի հասկանում, թե ինչ է Մինսկի խումբը, կամ միտումնավոր փորձում է մոլորեցնել ժողովրդին ես հակված եմ մտածելու, որ Մամիջանյանը տարրական անգրագետ է: Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը չունի և չի կարող ունենալ նման լիազորություններ, իսկ մեղադրանքները ուղղակի անհեթեթ են ու հակասում են իրականությանը: Հայ ժողովրդի անունից սուտ տարածելը ոչ միայն անթույլատրելի է, այլև վտանգավոր:
Հ.Գ Մամիջանյանին փոխանցեք, որ ՀՀ պետականության կողքին կանգնած մի անձ էլ ես եմ, եթե չի չապացուցել, որ ես գումարով տեքստ գրող եմ, հակված եմ մտածելու, որ Մամիջանյանը ոչ միայն ստախոս է այլ տարական զրպարտիչ: