Տավուշից չորս գյուղ չի հանձնվել, տավուշցիները կարող են հաստատել. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)

«Իհարկե, Բաքվում տեղի ունեցող դատավարությունը մեզ բոլորիս ցավ է պատճառում, ոչ մեկը չէր ուզի իր ազգակիցներին տեսնել այդ կարգավիճակում, բայց երբ խոսում են անընդհատ այդ խնդրից, ես ուզում եմ հստակ արձանագրել, որ ՀՀ-ն պաշտպանում է իր բոլոր քաղաքացիների իրավունքները միջազգային իրավունքի տրամաբանության և աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում՝ հիմքում մնալով ՀՀ պետական շահը»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՔՊ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Նա անդրադառնալով Սեյրան Օհանյանի ելույթներին հայտարարեց. «Պարոն Օհանյանը ասաց, որ ՀՀ իշխանությունները հանձնել են ԼՂ նախկին իշխանությունների ներկայացուցիչներին: Ես ուզում եմ պարոն Օհանյանին ուղիղ ասել՝ դուք եք հանձնել այդ մարդկանց, ձեր ընկերներին, որ դուք ասում եք՝ ձեր մեջքի հետևում նստած դաշնակներն են հանձնել: Գնացել են և ըստ էության ԼՂ-ն հանձնել են իրենց գործողությունների պալատական հեղաշրջման արդյուքնում»:

Անդրադառնալով Տավուշի 4 գյուղերին Հովհաննիսյանը հավելեց, որ տեղի է ունեցել սահմանազատման գործընթաց, որի ընթացքում հստակեցվել է ՀՀ պետական սահմանը և առաջին անգամ սահմանային սյուն է տնկվել ՀՀ և Ադրբեջանի միջև, ինչը պատմական իրողություն է մեր նորանկախ պետության համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ