Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի զոհերի թիվը հասել է 66-ի, տուժել է 51 մարդ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի Բոլու շրջանում գտնվող Քարթալքայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել: Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 03:00-ի սահմաններում յոթհարկանի հյուրանոցի տանիքում և արագ տարածվել ամբողջ շենքով:
Ավելի վաղ հայտնի էր 10 զոհի մասին: