ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնել ենք, սկսել է լրացնել անձնական համընդհանուր հայտարարագիրը:
Վարչապետը նշել էր, որ հրավիրել է գործընկերներին, որպեսզի միասին տեսնեն՝ ինչ խնդիրներ կան կամ կարող են լինել հայտարարագիրը լրացնելու ընթացքում:
Կառավարության ղեկավարը սոցցանցերի իր էջերում նոր տեսանյութ է հրապարակել և նշել, որ իր հայտարարագրի օրինակով քննարկում են, թե որքանով է հայտարարագրման համակարգը մատչելի: