Անահիտ Հովհաննիսյանը Երևանի քաղաքապետի հունվարի 16-ի որոշմամբ ազատվել է Երևանի Գր. Բաղյանի անվան հ.141 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնից:
Քաղաքապետը լուծել է նրա հետ 2022 թվականի փետրվարի 3-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
Հովհաննիսյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը ի սկզբանե կնքված է եղել մինչև 2025-ի հունվարի 15-ը։
Տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է նույն կազմակերպության մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Նարինե Բալասբեկյանին: