Ինչի համար է այդ պայքարը, որ տրանսպորտը պետք է լինի 100 դրամ, զարմանում եմ, թե ինչի պայքար չեն սկսում, որ տրանսպորտը ընդհանրապես լինի ձրի։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։
«Չի կարող տրանսպորտի գինը հավերժ լինի 100 դրամ։ Այն պայքարը, որ ես իրականացրել եմ ջարդված գազելների, ծխող վարորդների, իրար մեջ առանց օդորակիչի հուսահատության գազելների դեմ։ Հիմա այսօր վճարել 100 դրամ ավտոբուսի համար, որտեղ կա WiFi, օդորակիչ, սպիտակ վերնաշապիկով վարորդ, որին նկարում են հեռախոսի մեջ՝ գործից ազատում են»,- հավելեց նա։