Հայաստանի գործող կառավարությունը բացառապես պետության շահերից բխող քայլեր է անում. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է տեսանյութով և կից գրառում է արել։

Հարգելի և սիրելի հայրենակիցներ,
Ակնհայտ է, որ նոր ու բարդ համակարգեր են ներդրվում, որոնք քաղաքակիրթ երկրի տեսք են տալու մեր պետությանը: Նման ներդրումներն ունենում են իրենց թերությունները: Հընթացս բոլոր հարցերը պարզաբանվում են: Որտեղ համակարցը ստեղծողը սխալ կլինի, կլավարկի այն, բայց սադրանքների տրվել պետք չէ:
Հայաստանի գործող կառավարությունը բացառապես պետության շահերից բխող քայլեր է անում, այլ տրամաբանություն պարզապես չկա ու չի կարող լինել:
Հանգիստ, հանդարտ միասին պետք է գնալ առաջ: Հայաստանի Հանրապետությունը հիմա է շատերի համար գրավիչ: Ապագայում այն ավելի գրավիչ է լինելու:
Հ.Գ. Այս տեսանյութը խոսքերիս ապացույցն է, որ շատ բաներ մեկնաբանվել և մեկնաբանվում են ըստ հայեցողության: Լսե՛լ ուշադիր և առանց էմոցիաների 🙂

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ