![]()
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու այցի նախօրեին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում խոսել է Մոսկվայում իր երկարաժամկետ դիվանագիտական առաքելության ավարտի մասին։
«Ես 18,5 տարի աշխատել եմ Մոսկվայում, դա շատ է դիվանագիտական ծառայության համար»,- նշել է Ադրբեջանի դիվանագիտական առաքելության ղեկավարը։
Նա հայտարարել է, որ ցանկանում է Լեռնային Ղարաբաղը ներկայացնել Ադրբեջանի խորհրդարանում եւ հույս ունի, որ կընտրվի։
![]()