Մակրոնը ֆրանսիական մշակույթի համար անկյունաքարային ու խորհրդանշական է անվանել Ալեն Դելոնի դերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մոնումենտալ է համարում դերասան Ալեն Դելոնի ավանդը ֆրանսիական մշակույթի մեջ։

Այս մասին նա գրել է «X»-ի իր միկրոբլոգում:

«Ռոկկո», «Ընձառյուծ» և «Սամուրայ». Ալեն Դելոնը խաղացել է լեգենդար դերեր՝ դարձնելով աշխարհին երազկոտ:

Մելամաղձոտ, հանրաճանաչ, գաղտնի, նա պարզապես աստղ չէր, նա խորհրդանշական էր Ֆրանսիայի համար»,- նշել է պետության ղեկավարը։:

Դելոնը մահացել է օգոստոսի 17-ի լույս 18-ի գիշերը Օռլեանի մերձակայքում գտնվող Սուլս կոմունայի իր տանը: Նա 88 տարեկան էր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ