Ասկերանի նախկին քաղաքապետի նկատմամբ խափանման նոր միջոց է կիրառվել

Դատարանը մասնակի բավարարել է Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը երկարացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

Փաստաբան Վահե Եփրիկյանը հայտնել է, որ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Վարդենիսից մի խումբ անձանց մայիսի 26-ին կայանալիք հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալվել է Գեղարքունիքի մարզի մի բնակիչ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ