Թրամփը Բայդենին և Հարրիսին անվանել է ԱՄՆ-ի խայտառակություն

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երկրի առաջնորդ Ջո Բայդենին և փոխնախագահ Քամալա Հարրիսին անվանել է երկրի խայտառակություն։

Ամերիկացի նախկին առաջնորդը նաև նշել է, որ նախագահի ելույթը՝ նվիրված ընտրապայքարից դուրս գալու իր որոշմանը, «հազիվ հասկանալի էր և շատ վատ»:

«Խաբեբա Ջո Բայդենը և ստախոս Քամալա Հարրիսը մեծ խայտառակություն են Ամերիկայի համար, նման բան նախկինում չի եղել»,- գրել է նա իր Truth Social էջում:

Հուլիսի 21-ին Բայդենը հայտարարեց, որ դուրս է գալիս ընտրապայքարից։

Նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններում ԱՄՆ նախկին նախագահ և հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ պայքարում նա աջակցելու է Հարրիսին՝ որպես դեմոկրատների միասնական թեկնածուի։

Մեկնաբանելով Բայդենի հայտարարությունը՝ Թրամփը նրան անվանել է ԱՄՆ պատմության ամենավատ նախագահը և կարծիք հայտնել, որ իր համար շատ ավելի հեշտ կլինի հաղթել Հարրիսին, քան երկրի ներկայիս ղեկավարին։

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։

Դեմոկրատական կուսակցության համագումարը, որին կուսակցությունը կհաստատի Հարրիսի թեկնածությունը, տեղի կունենա օգոստոսին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ