![]()
Met Gala-ն նշանավորվեց տարօրինակ, երբեմն վայրի, վառ սանրվածքներով եւ դիմահարդարմամբ։ Եվ ո՞վ կարող էր մտածել, որ երեկույթի մասնակիցները անհանգստանում են, ինչպես երեխաները առավոտյան ներկայացումից առաջ։
Ամեն դեպքում, Քիմ Քարդաշյանը, որը Thierry Mugler-ի «թաց» զգեստով մեծ աղմուկ է բարձրացրել, Vogue-ի նկարահանող խմբին տված հարցազրույցում խոստվանել է, որ անհանգստանում է գրեթե ինչպես ամուսնությունից առաջ։
Ի դեպ, Vogue-ի թիմը նկարահանել է Քիմի նախապատրաստության ամբողջ ընթացքը՝ սկսած փորձից մինչեւ Met Gala։ Նկարահանման ընթացքում նա խոստովանել է, որ այսպիսի բարձր պրոֆեսիոնալիզմ, ինչպիսին ունեն Thierry Mugler-ի աշխատակիցները, չէր կարող անգամ պատկերացնել։
![]()
Եվ, իրոք, կադրերում երեւում է՝ ինչպես են ոճաբաններն օգնում նրան «խցկվել» սիլիկոնային զգեստի մեջ, նրան պատմում՝ ինչից է այն բաղկացած, ինչպես ճիշտ կրել, ընտրում են կոշիկները, դիմահարդարումը, «թաց» սանրվածք անում։
![]()
Քիմ Քարդաշյանը չի դադարում գովել «օգնականներին»՝ նշելով, սակայն, որ այս զգեստով զուգարան գնալը չափազանց բարդ կլինի։ «Ես ստիպված եմ համբերել չորս ժամ։ Նյարդային է… Այնպես որ ինձ հաջողություն մաղթեք»,- ասել է նա։
![]()
Ի դեպ, Քիմ Քարդաշյանի չափազանց բարակ գոտկատեղի եւ մեծ նստատեղի մասին բացասական մեկնաբանություններին պատասխանել է նրա անփոխարինելի մարզիչը՝ հայտնի Մելիսա Ալկանտարան։
![]()