Այս պահին տուժածների և զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան․ ԱԳՆ խոսնակ

Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ հայտնում ենք, որ այս պահին առկա տվյալների համաձայն՝ Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների և զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղում ՌԴ իշխանության մարմինների հետ:

Համապատասխան տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք լրացուցիչ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ ԱՆի Բադալյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ