Կրակի, ջրի, փլատակների ու անորոշության մեջ նրանք դառնում են փրկության հույս. սեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն է

Սեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն է։

Այս մասին հիշեցրել է ՆԳՆ Փրկարար ծառայությունն ու հավելել, որ նրանց առաքելությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդու սեփական ուժերն այլևս չեն բավականացնում։

«Կրակի, ջրի, փլատակների ու անորոշության մեջ փրկարարները դառնում են օգնության ձեռք և ապրելու հույս։ Փրկարարի համար սա պարզապես աշխատանք չէ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ