![]()
25-ամյա Ժասմինա Դենիելը 2006թ.- ից զբաղվում է դիմահարդարմամբ։ Ժասմինան նկարչուհի է, սակայն կտավի փոխարեն նախընտրում է նկարել շուրթերի վրա։
Նա շուրթերի վրա արվեստի գործեր է ստեղծում։ Հիմնականում դրանք շատ բարդ և մանրակրկիտ նկարներ են։ Այսօր նա արդեն 1 միլիոնից ավելի հետևորդ ունի։
Ժասմինան 2006թ. իմացավ, որ գլխուղեղի քաղցկեղ ունի։ Նա ստիպված էր ամբողջ ժամանակ տանը մնալ, դուրս գալ չէր կարողանում։ Միակ բանը, որ նրան ուրախացնում էր, արվեստն էր։
![]()
Ժամանակի ընթացքում Ժասմինան կտավներից անցավ դիմահարդարման։ Նա սկսեց կուրսերի գնալ, հմտանալ գործում։
![]()
Հենց այդ ժամանակ էր, որ նրան վիրահատեցին։ Նա հանգստանում էր շուրթերի վրա նկարելով, այդ զբաղմունքը շեղում էր նրան հիվանդությունից։
![]()
Այսօր արդեն Ժասմինայի նկարները բարդացել են։ Դրանք շատ մանրակրկիտ աշխատանք են պահանջում։ Նա ժամերով կարող է մի պատկեր նկարել, մինչև նկարն իդեալական ստացվի։
![]()
Շատ դեպքերում Ժասմինան ոգեշնչվում է Դիսնեյի մուլտֆիլմերից։
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()