Մոսուլում հրթիռակոծվել է թուրքական հյուպատոսարանը

Հրթիռակոծվել է Իրաքի Մոսուլ քաղաքում տեղակայված Թուրքիայի Հյուպատոսարանը։ Այս մասին հաղորդում է Անատոլիական գործակալությունը:

Կատարվածի վերաբերյալ դատապարտող հայտարարություն է տարածել Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը և սպառնացել հրթիռակոծությունն իրականացրած կողմին, որոնց որակել է որպես ահաբեկիչներ։

Թուրքական աղբյուրների փոխանցմամբ’ հյուպատոսարանի շենքի վրա արձակվել է 4 հրթիռ, սպանվածներ և վիրավորներ չկան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ