![]()
ArmLur.am-ի տեղեկություններով քիչ առաջ ձերբակալվել է օրենքով գող Արսեն Երևանսկին՝ Արսեն Մկրտչյանը: Աղբյուրի տեղեկություններով այս պահին նրա կալանքի հարցն է քննվում Աջափնյակի դատարանում:
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
Նշենք, որ «օրենքով գող» Արսեն Մկրտչյանը ՌԴ քաղաքացի է. նա 2017 թվականին ձերբակալվել, ապա Կալուգայի շրջանի Բորովի քաղաքային դատարանի դատավճռով մեղավոր էր ճանաչվել մեծ քանակությամբ թմրանյութ պահելու համար եւ դատապարտվել երեք ու կես տարվա ազատազրկման։
2018 թվականին, սակայն, Երեւանսկին ազատ էր արձակվել առողջական խնդիրների պատճառով: Արսեն երեւանսկին Երեւանում հայտնի «օրենքով գող» «Կնդո» մականունով հայտնի Մայիս Մկրտչյանի զարմիկն է:
![]()