![]()
Երեկոյան աշխատանքից վերադառնում էի տուն և հանկարծ հասկացա,որ դրամապանակս թողել եմ աշխատանքի վայրում։
Մտածում էի ի՞նչ անել և ինչպե՞ս պետք է վճարեմ, բնականաբար ավելի շատ մտքում կրկնելով «ինչ ամոթ է» արտահայտությունը։
Երբ հասնում էինք կանգառ, վարորդը հայելու միջով նայեց և ասաց՝ «Իջնողները թող առաջանան»։
Սկսեցի փորփրել պայուսակս, մտածելով որ գոնե «կոպեկ» կգտնեմ ու կվճարեմ։ Բայց պայուսակումս միայն շոկոլադ գտա, որն ինձ այդ օրն էին հյուրասիրել։
![]()
Միանգամից միտք ծագեց, որ հենց այդ այդ շոկոլադով էլ վճարեմ։ Խնդրեցի փոխանցել այն վարորդին։
Շոկոլադը ձեռքից ձեռք փոխանցելով ի վերջո հասավ վարորդին։ Բոլորը ծիծաղեցին, իսկ վարորդը տեսնելով տարօրինակ վճարման տարբերակը նայեց ինձ և ասաց․
«Իսկ մանր չունեի՞ք»։
![]()