![]()
Դեռևս արտահերթ ընտրությունների նախորդ օրը՝ հունիսի 19-ին հայտնել էինք, որ Մեղրիի քաղաքապետի հարազատները փորձել են կապվել ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ համացանցում հրապարակվեցին Քոչարյանի թիմակից Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հունիսի 21-ին դեպի Մինսկ պատվիրած ավիատոմսերի լուսանկարները։
Այսօր արդեն ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը հրապարակեց Մեղրիի նախկին ղեկավարին, տեղակալին և գլխավոր մասնագետին առաջադրված մեղադրանքները։ Իսկ ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը 2 ամսով կալանավորվել էր։
Ամենայն հավանականությամբ Մեղրիի արդեն նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը հասկացել էր, որ երկրում ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի լինելու, Քոչարյանի խոստումները օդ էին և ուշ թե շուտ օրենքի առաջ պատասխան է տալու գործած ապօրինությունների համար։
Հենց սրանով է բացատրվում այն փաստը, որ Մխիթար Զաքարյանի հարազատները դեռևս արտահերթ ընտրությունների նախորդ օրը՝ հունիսի 19-ին փորձել էին կապվել ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ամենայն հավանականությամբ Մեղրիի արդեն նախկին համայնքապետի մեղքերը մեղմելու նպատակով։
![]()