Մեղրիի քաղաքապետի հարազատները փորձել են կապվել ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Ըստ  իշխանական  ՔՊ կուսակցությունում ունեցած  մեր աղբյուրների  քիչ առաջ  Մեղրիի քաղաքապետի հարազատները փորձել են կապվել  ՔՊ-ական  բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ 

Ընդ  որում,  այս մասին  մեզ  հայտնեցին այն բանից   հետո,  երբ համացանցում  լուրեր  տարածվեցին, որ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը այսօր առավոտյան ամսի 21-ի տոմս է պատվիրել դեպի Մինսկ, Նիկոլ Փաշինյանը հրահանգել է հատուկ հսկողություն սահմանել օդանավակայանում և սահմանակետերում,  իսկ  Ռոբերտ Քոչարյանը շտապ իր մոտ է կանչել Մեղրիի քաղաքապետին։

Չնայած վաղվա ընտրական պրոցեսին Քոչարյանը հրահանգել է հնարավորինս շուտ հասնել Երևան և բացատրություն տալ համացանցում հայտնված տոմսերի կապակցությամբ։

Հավանական է, որ Մխիթար Զաքարյանը նաև ստիպված լինի հարցազրույց տալ և հերքել ընտրությունների հաջորդ օրը՝ իր Մինսկ չվելու մասին լուրերը։

Ինչպես  ավելի վաղ հայտնել էինք, Քոչարյանի թիմակից Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը այսօր առավոտյան ամսի 21-ի տոմս է պատվիրել դեպի Մինսկ։

Լուսանկարը է մեզ է ուղարկել ավիատոմսերի վաճառքով զբաղվող գրասենյակի աջակիցը։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ