Արսեն Թորոսյանը գործունեությունը կշարունակի Ազգային ժողովում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատված Արսեն Թորոսյանը իր հետագա գործունեությունը կշարունակի Ազգային ժողովում:

Վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանին ներկայացնելիս նա նշել է.

«Ինչպես պարոն Հարությունյանը, այնպես էլ պարոն Թորոսյանը մեր քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչներն են: Մենք ունենք քաղաքական ծրագիր եւ բովանդակություն, որը ձեւակերպված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում: Եվ, հետեւաբար, պետական կառավարման համակարգում պետք է աշխատեն մարդիկ, ովքեր հավատում են այդ ծրագրին, ովքեր այդ ծրագիրը համարում են իրենց աշխատանքային ուղեցույցը, եւ սա կարեւոր նախապայման է:

Նրանք, ովքեր չեն հավատում, չեն ընդունում, վերապահումներ ունեն, ինչը ժողովրդավարական հասարակությունում շատ նորմալ երեւույթ է, մենք նրանց պետք է հաջողություն մաղթենք իրենց հետագա գործունեության մեջ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ