Աֆղանստանում գրոհայինները սպանել են HALO Trust ականազերծման կենտրոնի 10 աշխատակցի

Աֆղանստանում բրիտանա-ամերիկյան HALO Trust ոչ կոմերցիոն կազմակերպության առնվազն 10 աշխատակից է սպանվել, ևս 14-ը՝ ստացել վնասվածքներ։ Այս մասին հայտնում է 1TV հեռուստաալիքը։

Դեպքը տեղի է ունեցել Բագլան նահանգում։ Հարձակմանը մասնակցել են դիմակավորված գրոհայիններ։

Աֆղանստանի իշխանությունները հարձակման համար պատասխանու են համարում «Թալիբան» շարժմանը։

HALO Trust բարեգործական կազմակերպությունը հիմնադրվել է 1988 թվականին և մասնագիտացած է ողջ աշխահում ականազերծման և զինամթերքի վնասազերծման աշխատանքների վրա։ Նրա հաստիքակազմում հաշվվում է ավելի քան 7000 աշխատակից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ