Այդ հաղթանակը նրա համար էր, որ վզները հաստացնե՞ն. մսխեցին Արցախի հաղթանակը քյաբաբանոցներում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՔՊ կուսակցության անդամների հետ Արմավիրի մարզի Արմավիր գյուղում է: Նրան դիմավորեցին աղ ու հացով, ծափահարություններով, Նիկոլ Փաշինյանն իր խոսքից առաջ խնդրեց 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:

Այնուհետ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ որոշ ժամանակ առաջ ինքն ու իր քաղաքական իմը հարց են ուղղել միմյանց՝ արդյո՞ք պետք է շարունակել երկրում մնալ որպես իշխանություն և եթե այո, ապա՝ ի՞նչ առաջնահերթություններով:

«Մենք երկար քննարկեցինք ու որոշեցինք, որ պետք է լինենք, որպեսզի այս փոքրիկներն անհավասար մարտի մեջ չլինեն ու չզոհվեն հուսահատ պատերազմներում: Շատ դժվար է իրականում:

Մենք բազմաթիվ զոհված, անհետ կորած, գերեվարված զինծառայողների հետ հանդիպում ենք ու այդ մարդիկ շարունակ ասում են՝ դուք այդ ցավը չեք զգա, այդ ցավը չեք հասկանա, դուք չեք պատկերացնի, դուք ձեր տներում հանգիստ քնում եք, բայց դա այդպես չէ: Ո՛չ, մենք գիշերները հանգիստ չենք քնում: Չկա մի ընտանիք, որի տառապանքի մի մասը մերը չի և ես ի նշան դրա եմ այսօր ձեր առջև կանգնած, որովհետև թողնել-փախնելը բառիս փոխաբերական իմաստով կլիներ ամենահեշտ լուծումը, բայց մեն փախչող չենք: Եթե պատմությունն այս դաժան լուծը դրել է մեր ուսերին, ուրեմն մենք այդ բեռը պետք է տանենք մինչև վերջ: Մենք հիմա կրում ենք 25 տարի Հայաստանը կայացումից զրկած ժամանակների հետևանքները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ