![]()
Արցախի սրտից Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքն ու շնորհակալությունն ուղղեց Ռուսաստանի Դաշնության իշխանություններին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խաղաղության հաստատման ջանքերի համար, որով կանխվեցին մարդկային նոր կորուստները և հայկական բնակավայրերի ավերումները Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմում:
Նորին Սրբությունը նաև իր եղբայրական սերն ու շնորհակալությունը հայտնեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին խաղաղության հաստատման, ի մասնավորի Դադիվանքի հոգևոր կյանքի անխաթար ապահովման գործում իր բերած ջանքերի համար։ Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքով անդրադարձավ նաև Արցախում ռուս խաղաղապահների՝ անվտանգության ու իրավիճակի կայունության ապահովման գործում կարևոր առաքելությանը։
Ամենայն Հայոց Հայրապետը չզլացավ և փառաբանեց ՌԴ նախագահին պատերազմը կանխելու և նոր զոհերից խուսափելու համար նրա կատարած և ներդրած ջանքերը։
Հետաքրքիր է ՝ այդ ինչո՞ւ ՌԴ նախագահից շնորհակալ են, բայց վարչապետ Փաշինյանից կարծես թե , մեղմ ասած դժգոհ այդ փաստաթուղթը ստորագրելու համար։ Բոլոր մաթեմատիկական հաշվարկներով վարչապետը ստորագրել էր հենց Պուտինի կողմից առաջարկվող խաղաղություն բերող պայմանների թղթի տակ։ Այդ մասնին նույնիսկ վկայեց Պուտինը՝ փաստելով , որ ինքն է գրել այդ եռակողմ համաձայնագիրը։
Կարծես թե պարադոքս ստացվեց, շնորհակալ ենք Պուտինին , որ մեզ առաջարկեց այդ փաստաթուղթը, բայց այն ստորագրողին դավաճան ենք ասում՝ հողատու․․․
Այնպես չի չէ՞, որ եղել է այլընտրանք Պուտինի կողմից առաջարկվող, որ վարչապետը չի համաձայնվել և ընտրել է այս տարբերակը։
Ամենայն Հայոց Հայրապետ, այն մարդուն, ում կոչ էիք անում հեռանալ երկրի կառավարման համակարգից, հենց նա է ստորագրել ձեր իսկ կողմից հիշատակաված այդքան կարևոր խաղաղություն բերող փաստաթուղթը։
Ամեն․․․
![]()