«Եթե էսպիսի «դուխավիկ» կար Արցախում նստած, հողերը ոնց կորցվեցին…». Ստյոպա Սաֆարյանը՝ Քոչարյանի մասին

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է

Ես պնդում եմ, որ Քոչարյանի գործերը շատ վատ է ու անհավասարակշիռ վիճակում է։ Գիտակցել է բանավեճում պարտությունը, դրանից խուսափելու աղետալի հետևանքները, հուսահատությունից նման հնարքով փորձում է կոմպենսացնել իր իմիջին հասցված ահռելի վնասը։

Վերջին 7 ամիսներին նա փորձել էր ահռելի մեծ հակաքարոզչությամբ ձեւավորել Նիկոլ Փաշինյանի թուլության, նրան ամեն ինչ ասելու հնարավորությունը, մինչդեռ, որպես կանոն, քաղաքական աբառոտկաներում անգերազանցելի Նիկոլ Փաշինյանը, իր թիմը վերջին օրերին նույն խաղի կանոններով կատաստրոֆիկ հարվածներ են հասցնում’ մեծից փոքր’ ձեռք առնում, հեգնում, վրաերթի ենթարկում։

Ու նկատելի է, որ դեռ քարոզարշավը չսկսված Քոչարյանի կամպանիայում լճացում ու անկման նշաններ է ցուցաբերում, որոնք կարող են լրջորեն վտանգել անգամ խորհրդարանում հայտնվելու շանսը։ Հենց սրա գիտակցումը նրան հանել է հավասարակշռությունից։ Իսկ լուրջ’ նման անհավասարակշիռ, նեկրոֆիլ հոգեբանությամբ մեկի ներկայությունը երկրի ղեկավար պաշտոնում կամ անգամ քաղաքական դաշտում աղետ է… Ուզում ես պատկերացնել դուելը, մտահորիզոնում չի տեղավորվում նման վառեկական պահվածքը։ Ու եթե էսպիսի «դուխավիկ» կար Արցախում նստած, հողերը ոնց կորցվեցին….

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ