Քոչարյանը GALLUP-ին 500.000 դոլար է վճարել, որպեսզի կեղծեն սոցհարցումների արդյունքները

Ինչքան մոտենում են արտահերթ ընտրությունները, այնքան գնալով էլ ավելի կանխատեսելի է դառնում Փաշինյանի հավանական հաղթանակը: Սակայն այս օրերին ընդդիմադիրները ամեն կերպ փորձում են համոզել ժողովրդին, որ իբրև թե Նիկոլ Փաշինյանի վարկանիշն իջել է:

Այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տանում Ռոբերտ Քոչարյանի շտաբը:  Մեր ստացած տեղեկությունների համաձայն, վերջին օրերին  Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները  500.000 դոլար   են վճարել GALLUP International Association-ին, որպեսզի GALLUP-ը առաջիկա օրերին հնարավորինս ցածր ներկայացնեն Նիկոլ Փաշինյանի վարկանիշը:

Չնայած որ, անկախ ամեն ինչից հանրությունը հստակ գիտակցում ու պատկերացնում է, որ որքան էլ փորձեն ցածր ներկայացնել Նիկոլ  Փաշինյանի վարկանիշը, միևնույն է, նա առաջատարն է եղած թեկնածուներից ու ըստ ամենայնի կհաղթի ընտրություններում:

Աղբյուրը՝  Gols.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ