![]()
«Երեկ, թե առաջին օրը տիկին Գրիգորյանի մասնակցած դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մի հայտարարություն է արել, որին չեմ կարող չարձագանքել. ասել է՝ այս խորհրդարանը վախենում է ինձնից։
Տիկին Գրիգորյան, ձեր առաջորդի ինչի՞ց պետք է վախենա այս խորհրդարանը. «Իզմիրլյան»-ից տրված խիստ սպեցիֆիկ տեղեկանքների՞ց, թե Հայաստանի պատմության մեջ բացառիկ տգիտությունից։ Տիկին Գրիգորյան, ձեր առաջորդին կտանեք ինչ-որ մի թերապեւտի մոտ՝ վախի հաղթահարման ու կուղարկեք Հանրային հեռուստաընկերությունում բանավեճի, անպայման կուղարկեք։ «Իզմիրլյան»-ից ոչ մի տեղեկանք էս դեպքում չի օգելու՝ կամ վախենում է, կամ չի վախենում ու գնում է, թող հաղթահարի էդ վախը, ես լավ թերապեւտ կարող եմ խորհուրդ տալ»,- ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ընթացքում։
Մանրամասները՝ տեսանյութում։
![]()