Այսօր մեքենայի պայթյունից տուժած տղամարդն անգիտակից վիճակում է

Երեւանի Արշակունյաց պողոտայում այսօր ավտոմեքենայի պայթյունից տուժած քաղաքացու վիճակը ծանր է:

Նրան վիրահատվել են, անգիտակից վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ միացված արհեստական շնչառական սարքին: Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանից:

Հիշեցնենք՝ Արշակունյաց պողոտայում պայթյունի հետեւանքով երկու հոգի զոհվել են:

Ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ ապրիլի 22-ին՝ ժամը 07:58-ին Արշակունյաց պողոտայի թիվ 77/3 հասցեում՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տարածքում է տեղի ունեցել պայթյուն. պայթել է «Toyota» մակնիշի ամբարձիչի գազի բալոնը։

«Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ տուժածները բարդ վնասվածքներ են ստացել, այրվածքներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ