Շուռնուխեցի Արարատ Աղաբեկյանի հիվանդության մասին լուրը կեղծ է և դա արվում է պատասխանատվությունից խուսափելու համար

Այսօր առավոտյան խոշտանգումներով Քննչական կոմիտե տարված շուռնուխեցի Արարատ Աղաբեկյանին քիչ առաջ տեղափոխել են հիվանդանոց:

Mediaport-ի տեղեկություններով՝ Աղաբեկյանը 40 աստիճան ջերմություն ունի, նրա թոքերը 40% ախտահարված վիճակում են գտնվում: Վերջինիս մոտ կասկածվում է կորոնավիրուս:

Քիչ առաջ պարզ դարձավ, որ այս ամենը կազմակերպված և կեղծ լուրեր են, որի բուն նպատակը Արարատ Աղաբեկյանին պատասխանատվությունից խուսափելն  է։

Այս ձեռագիրը ծանոթ է շատերիս ․  առաջին անգամը  չէ , որ հայտնի շրջանակների վառ ներկայացուցիչների ձերբակալությունների ժամանակ պարզվում է նրանց հիվանդ լինելը և արտասահմանում բուժման կարիք ունենալու անհրաժեշտությունը։ Իսկ այս լուրեր տարածող լրատվական աղբյուրը արդեն հասցրել է հայտնի լինել մեր հանրությանն իր տարածած կեղծ և իրականության հետ աղերս չունեցող լուրերով։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ