Ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ոստիկաններ են մահացել

Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում՝ Հերատ նահանգում անցակետի մոտ ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով երեք ոստիկան է մահացել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պայթյունից հետո «Թալիբան» շարժման զինյալները հարձակում են իրականացրել:

Աֆղանստանի իշխանությունները հայտնել են, որ այլ նահանգներում ևս հարձակումներ եղել են թալիբների կողմից, սակայն դրանցից ուժայիններ չեն տուժել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ