Պայմանագրային երկու զինծառայող է կորել․ ՊՆ պաշտոնական հաղորդումը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է․

«Մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ Երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։

Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ