![]()
Նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր տեսանյութով և կատարել է հետևյալ գրառումը.
Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցը վերակառուցվում է: 2018թ. հունիսին մարզային շրջայցերի առաջին կանգառներից մեկը Պտղունքի հնամաշ, քանդվող հատակով, տարրական սանիտարահիգիենիկ պայմաններ չունեցող այս դպրոցն էր: Հենց այդ ժամանակ խոստացանք առաջիկա տարիներին դպրոցի աշակերտների համար ստեղծել բոլորովին այլ կրթական միջավայր:
2018թ. դեկտեմբերին այն ընդգրկվեց սեյմսակայուն դպրոցաշինության ծրագրում: Իսկ այսօր արդեն ընթանում է դպրոցի՝ հիմքից նոր մասնաշենքի շինարարությունը:
Դպրոցի 240-ից ավելի աշակերտները և ուսուցչակազմը շուտով կուսանեն և կուսուցանեն ժամանակակից և սեյսմակայուն դպրոցում:
![]()