Վարչապետ ԶՈՒ հրամկազմին ներկայացրեց նորանշանակ ԳՇ պետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ԳՇ նորանշանակ պետ Արտակ Դավթյանին ներկայացրել է ԶՈՒ հրամկազմին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ուղերձ էր հղել, որտեղ ասվում էր.

«44-օրյա հերոսական և անձնուրաց պատերազմից հետո մեր երկրի և Արցախի անվտանգության համակարգի վերագնահատման և ամրապնդման ուղղությամբ սկսված աշխատանքների շարունակականությունն ապահովելու, արտաքին սպառնալիքները չեզոքացնելու առումով ՀՀ զինված ուժերը կատարել և շարունակելու է կատարել իր առջև դրված խնդիրները։

Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց, իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվեցին իրավական դաշտ։

ՀՀ զինված ուժերը, ունենալով Կառավարության ենթակայության և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու սահմանադրական կարգավիճակ, քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն՝ բացառապես առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու բացառիկ պարտականությամբ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ