Ուզում են վերացնե՞ն Նիկոլին․ քաղաքացին՝ Բաղրամյանում հավաքվածների մասին

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամներն ավարտեցին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց անցկացված բողոքի ակցիան:

Շարժման անդամ Գերասիմ Վարդանյանը նշեց, որ ակցիան ավարտում են այն պատճառով, որ տեղեկություն ունեն, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել նախագահական նստավայրից:

Գերասիմ Վարդանյանը հավելեց, որ այսօր ավարտում են իրենց բողոքի ակցիաները, սակայն շարունակելու են պայքարը:

Մարտի 13-ի, ժամը 12:00-ին «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացրել Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ