![]()
Չնայած գործարար Բարսեղ Բեգլարյանն այսօր Բաղրամյան պողոտայում էր՝ նախագահականի նստավայրի մոտ, սակայն չէր ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին:
ArmLur.am-ի հարցին ի պատասխան նա գերադասեց փակել բերանը եւ չպատասխանել որևէ հարցի:
«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամներն ավարտեցին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց անցկացված բողոքի ակցիան:
Շարժման անդամ Գերասիմ Վարդանյանը նշեց, որ ակցիան ավարտում են այն պատճառով, որ տեղեկություն ունեն, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել նախագահական նստավայրից:
Գերասիմ Վարդանյանը հավելեց, որ այսօր ավարտում են իրենց բողոքի ակցիաները, սակայն շարունակելու են պայքարը:
Մարտի 13-ի, ժամը 12:00-ին «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացրել Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ:
![]()