ՊՆ նախարարը ներկա է եղել զինվորականների պսակադրության արարողությանը

ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը ներկա է եղել զինվորականների պսակադրության արարողությանը

Մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ներկա է գտնվել ԶՈՒ զինծառայողներ, մայոր Արա Զախարյանի և լեյտենանտ Նինա Թորոսյանի պսակադրության արարողությանը։

Նորապսակները մասնակցել են սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմին, ամուսնանալու որոշումը կայացրել են ռազմաճակատում՝ պատերազմի թեժ օրերին։

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է նորապսակ զույգին, մաղթել երջանակություն և խաղաղություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ