«Ադրբեջանի զորավարժությունները ռիսկեր չեն ստեղծում տարածաշրջանում կայունության և անվտանգության համար…». Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտի 15-18-ն անցկացվելիք օպերատիվ-տակտիկական զորավարժությունները պլանային բնույթ ունեն և ռիսկեր չեն պարունակում տարածաշրջանային կայունության և անվտանգության համար:

«Մեր ունեցած տվյալներով՝ զորավարժությունները, ինչպես արդեն ասացի, պլանային բնույթ ունեն, ուղղված են զորքերի մարտական պատրաստվածությունը կատարելագործելուն և  ռիսկեր չեն ստեղծում տարածաշրջանում կայունության և անվտանգության համար»,- ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ սովորաբար զորավարժություններ իրականացնում են Հարավային Կովկասի բոլոր պետությունները, դա արվում է կանոնավոր կերպով, համապատասխան տեղեկատվությունը նախապես տրվում է շահագրգիռ կողմերին:

Մանրամասները՝ ստորև  ներկայացված տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ