![]()
Գագիկ Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է
«ԼՏՊն կրկին հանդես է եկել իր մատից ծծած ակադեմիական հռետորաբանությամբ, որը հագեցված է Նիկոլին ուղղված վիրավորական արտահայտություններով։
ԼՏՊ ի գրառման մեջ կարմիր թելի նման անցնում մի միտք, այն է՝ ինքը 1998 ին թուլամորեություն ցուցբերեց ու իշխանությունը հանձնեց զինվորական ղեկավարությանը, իսկ Նիկոլը հզոր կամքի ուժ դրսևորեց և հաղթեց՝ ԳՇ գեներալիտետին, նախագահին և փսկեցրեց հանցագործ, թալանչի միլարդատերերի կողմից ղեկավարվող ազգակործան շարժումը։
Դե արի ու մի նախանձիր։
ԵՎ նա իր նախանձը փորձում է սքողել ժողովրդի նկատմամբ իբրև թե ունեցած սրտացավության ծխածածկույթով։
Բացի նրան կուրորեն նվիրվածներից,Կա արդյոք մեկը համայն հայության մեջ, ով ծանոթ է ԼՏՊի քաղաքական գործունեությանը, որ հավատում է նրա ժողովրդի հանդեպ տածած սրտացավությանը։
Ես անձամբ չեմ հավատում։
Նրա այս սրտաճմլիկ ակադեմիական հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան թունով լեցուն սրտի նենգ դրսևորում Նիկոլի հանդեպ։
![]()