AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը դադարեցնող երկրների թիվը հասել է 9-ի

Եվրոպական 9 երկիր դադարեցրել կամ ժամանակավորապես սահմանափակել է AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը՝ պատվաստվածների մոտ թրոմբոզի առաջացման պատճառով, հայտնում է BBC-ն:

Այսպիսով, Ավստրիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Լյուքսեմբուրգը դադարեցրել են պատվաստանյութի օգտագործումը 1 մլն դեղաչափով կոնկրետ խմբաքանակից, որը մատակարարվել է եվրոպական 17 երկիր: Միևնույն ժամանակ, Դանիան, Իսլանդիան և Նորվեգիան դադարեցրել են այս պատվաստանյութի՝ իրենց բոլոր մատակարարումները:

Ընդհանուր առմամբ, ըստ Դեղամիջոցների հարցերով եվրոպական գործակալության (EMA) տվյալների, ԵՄ տարածքում AstraZeneca-ով պատվաստված 3 միլիոն մարդկանց շրջանում թրոմբոզի 22 դեպք է արձանագրվել: Կարգավորողն այս երևույթը չի կապում պատվաստանյութի օգտագործման հետ, սակայն մահվան դեպքերի հետաքննությունը շարունակվում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ