![]()
Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդներից 429-ը ծանր վիճակում են, 96 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է։
Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ըստ նախարարի նրանցից 30 մարդ միացված է թոքերի օդափոխության սարքերին։
Ըստ նախարարի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումները փոքր քանակով սկսվել են բուժաշխատողների շրջանում, բայց պատվաստանյութի նոր խմբաքանակ Հայաստանը դեռ չի ստացել։
![]()