ՀՀ վարչապետի աշխատակազմը հետ է ուղարկում նախագահի առարկությունները

ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջիկայում նախագահ Արմեն Սարգսյանի առարկությունները հիմնավորումներով հետ կուղարկի նախագահական: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին վարչապետի աշխատակազմից։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երեկ, երբ պաշտոնապես հայտարարեց, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից, Արմեն Սարգսյանին առաջարկեց ԶՈւ ԳՇ պետ նշանակել Արտակ Դավթյանին, որը ժամանակին զբաղեցրել է այդ պաշտոնը։

Սակայն ՀՀ նախագահի աշխատակազմից այսօր հայտնեցին, որ Արմեն Սարգսյանն իր առարկություններով վարչապետին է վերադարձրել Արտակ Դավթյանի նշանակման առաջարկությունը:

Նշենք, որ ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը դիմել է վարչական դատարան` բողոքարկելով վարչապետի հայտարարությունը, իսկ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ, ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանին։

Այս թեմայով՝

Արմեն Սարգսյանը չի ստորագրի, բայց չի էլ դիմի ՍԴ, իսկ Արտակ Դավթյանը կնշանակվի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ