Սիրիայում ականի պայթյունից 5 երեխա է վիրավորվել

Հալեպի Մայսար շրջանում ահաբեկիչների կողմից տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով հինգ երեխա վիրավորվել է, հաղորդում է սիրիական «Ալ Իհբարիա» հեռուստաալիքը:

«Հալեպի Մայսար շրջանում ՝ բանջարեղենի շուկայի մոտ ահաբեկիչների կողմից տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով հինգ երեխա վիրավորվել է, նրանց մեջ կան ծանր վիճակում գտնվող վիրավորներ», – հայտնել է հեռուստաալիքը:

Խաղաղ քաղաքացիների և, առաջին հերթին, ականների վրա երեխաներին պայթեցնելու մասին հաղորդումներ պարբերաբար ստացվում են Սիրիայի տարբեր նահանգներից, որոնք ավելի վաղ ազատագրվել էին ահաբեկիչներից:

Ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինները նահանջի ժամանակ ականապատել են փողոցներն ու շենքերի մուտքերը, ինչպես նաեւ խաղալիքների և կենցաղային այլ իրերի տակ քողարկված ինքնաշեն պայթուցիկ սարքեր են թողել:

Ահաբեկիչները նաև շարունակում են դիվերսիաներ կազմակերպել կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքներում ՝ պայթուցիկ սարքեր տեղադրելով բնակավայրերի հարակից ճանապարհներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ