Ոստիկանության լեյտենանտ Անդրանիկ Մարդոյանի երեխաները հաճախ են գնում Եռաբլուր. բայց ոչ թե հայրիկի հետ, այլ հայրիկի մոտ

Ոստիկանության լեյտենանտ Անդրանիկ Մարդոյանն է երբ մայր հողին վտանգ էր սպառնում, չվարանեց, զենք վերցրեց ու գնաց կռիվ։

Գնաց կռիվ, անձնվիրաբար մարտնչեց ու անմահացավ։ Մարդոյանի մասին նյութ է պատրաստել ՀՀ Ոստիկանությունը:

Լեյտենանտ Անդրանիկ Մարդոյանը Երևանից էր։ Ծառայել էր Արցախի լեգենդար զորամասերից մեկում՝ Եղնիկներում։ Ոստիկանության զորքերի կազմով Տավուշում մարտական ծառայություն էր իրականացրել։

Մասնակցել էր ապրիլյան մարտերին։ Այս անգամ հայրենի հողը պաշտպանելու համար Արցախ մեկնեց սեպտեմբերի 29-ին։ Մասնակցում էր Քարվաճառի պաշտպանական մարտերին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ