«Ժողովրդին հիմա Հայաստանում չարությունից ժեխ են ասում, միայն նրա համար, որ չի հավատում սուտ անցյալով ու կուշտ դեմքերով քարոզիչներին…». Նվեր Մնացականյան

Հայկական գեկաչեպեն չստացվեց, ինչպես չէր ստացվել դրա ռուսականը 1991-ին։ Իսկ գիտեք ինչու․ երկու դեպքում էլ սթափ ու իմաստուն գտնվեց ժողովուրդը, որին հիմա Հայաստանում չարությունից ժեխ են ասում, միայն նրա համար, որ չի հավատում սուտ անցյալով ու կուշտ դեմքերով քարոզիչներին։

Հարկ կար այդպես սայթաքել, երբ լավ գիտեք, որ վաղն էլի ձեր պիտակած ժեխից եք քվե մուրալու։ Բայց եղավ այն, ինչ եղել է։

Ինչ է լինելու, այ դա է հիմա կարևորը։ Հայաստանը մտել է ներքաղաքական ռևիզիայի մեծ փուլ և դժվար թե ձախողված հեղաշրջումից հետո որևէ մեկը խուսափի առերեսումից։ Այս անգամ անհնար կլինի կուլիսում որոշել պատերազմի, թե խաղաղության իշխանությունը 98-ի չարաղետ սցենարով։

Պատերազմը սպառել է քաղաքական բոլոր աստառները․ ուզեք, թե չուզեք, խաղաքարտերը բացվելու են, այն էլ պարզ ու հրապարակային, որովհետև Հայաստանը հասցրեց տեսնել 2019-ը թվական, որը դեռ շատ եք հիշելու բռնապետական այս շուրջկալում, որովհետև հայկական լյուստրացիայի էֆեկտն ավելին է, քան կարելի է պատկերացնել թե ովքեր և ինչեր են տնօրինել խաղաղության ու պատերազմի այդ կեղծ միջանցքում․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ