![]()
Մոսկվա-Ամստերդամ չվերթն իրականացնող ուղևորափոխադրող Airbus A320 ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել:
Այս մասին տվյալներն է փոխանցել ավիացիոն Flightradar24 կայքը:
Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից օդ բարձրանալուց 20 րոպե հետո ինքնաթիռը ահազանգել է և փոխել ուղղությունը՝ հետ վերադառնալով: Թե ինչն է ահազանգի պատճառը, այս պահին չի հաղորդվում:
Աէրոֆլոտ ավիաընկերությունից հայտնել են, որ ուղևորների կյանքին ու առողջությանը որևէ վտանգ չի սպառնում:
![]()