Հայաստանում բեզոարյան այծի որս է կատարվել․ Կարմիր գրքում գրանցված վայրի այծի որսն արգելված է

«Տրոֆեյնայա օխոտա» յութուբյան  ալիքը 3 օր առաջ տեսանյութ է  հրապարակել   բեզոարյան այծի որսի մասին։

Ըստ տեսանյութի, ենթադրվում է , որ  կենդանու որսը  կատարվել է գարնանը՝ հավանաբար ապրիլ-մայիս ամիսներին:

Նշենք , որ բեզոարյան այծը գրանցված է  Հայաստանի Կարմիր գրքում և  որսն արգելված է:

Բեզոարյան այծի վտանգման հիմնական գործոններն են որսագողությունը, հողերի յուրացումը, լեռնային արդյունաբերության զարգացումը, բիոտոպերի քայքայումը և անասունների արածեցումը:

Բեզոարյան այծը պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» և «Սևան» ազգային պարկերում, «Զանգեզուր» արգելավայրում և Հարավային Հայաստանի մի շարք այլ արգելավայրերում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ