![]()
Ինչպես պայմանավորվել էինք հունվարի 29-ին՝ Սյունիք կատարած իմ այցի ընթացքում, երեկ արդեն մեկնարկել են Շուռնուխում նոր թաղամասի կառուցման աշխատանքները։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հրապարակելով լուսանկարներ:
Ժամանակակից Շուռնուխ գյուղը հիմնադրվել է 1930 թվականին պատմական Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Բաղք (Քաշունիք) գավառի Շոռնոխո ավերակ գյուղիպատմական Շոռնոխո ավերակ գյուղի տեղում։Տասնիներորդ դարի վերջին այդտեղ ավերակներ են եղել, այդ թվում՝ եկեղեցու ավերակներ, ավերման ժամանակը հայտնի չէ:
1920թ. Զանգեզուրի ու Ղարաբաղի համար մղվող մարտերում Շուռնուխը եղել է հայկակական և կովկասյան թաթարական ուժերի միջև բախումների թատերաբեմ։ Շուռնուխի շրջանը, հայկական սահմաններից ներս գտնվելով, սեպի նման խրված էր Կապանի ու բուն Զանգեզուրի միջև և ամեն անգամ այստեղ բույն դրած թաթարական խմբերր կռիվ ու թալան էին կազմակերպում հարևան հայ գյուղերի դեմ։ Շուռնուխի ուղղությամբ իրենց ձեռքին պահելով Ալի-Ղուլի-Ուշաղի, Էյվազլար, Շամսազ, Ղուրթղալա, Մազըթնի, Ային գյուղերը և Քեափազ, Ային-Տաղ և Խանակա բարձունքները, թաթարները փակել էին Կապան-Գորիս խճուղին։ Դրոն և գեներալ-կոմիսար Սերգեյ Մելիք-Յոլչյանը հարձակում ծրագրեցին Շուռնուխի ուղղությամբ։
Նախքան հարձակումը հայեր թաթարներին առաջարկեցին բացել Շուռնուխի խճուղին և ապահովել Կապանի ճանապարհի անվտանգությունը, սակայն բանակցելու ուղարկված հինգ պատվիրակներին թաթարները սպանեցին, օգնության ուղարկված պահակին՝ գնդացրային և հրացանային համազարկի ենթարկեցին։ 1920թ. հունվարի 17-ին Նժդեհը, որը սկզբում հակված էր հարձակվել ոչ թե Շուռնուխի այլ Օրդուբադի ուղղությամբ, իր վաշտերին հրամայեց մաքրել Կապան-Գորիս ճանապարհն և ապահովել այն թշնամու հարձակումներից: Հունվարի 19-ին Նժդեհի մարտիկները Կապանի կողմից գրոհի անցան և թշնամուն ստիպեցին նահանջել՝ վերցնելով Շուռնուխ, Տանձավեր, Մաճ, Նավլու, Քոմիրլու, Մազրա (ներկայիս Մուծք) գյուղերը և Մարքազ լեռը։
Մինչև 1988 թվականն այստեղ բնակվող ադրբեջանցիները Ղարաբաղյան շարժման ժամանակ լքել են գյուղը և 1989 թվականից գյուղը վերաբնակեցվել է հայերով[4]: 1995 թվականի դեկտեմների 4-ից մտել է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։
2020 թվականի դեկտեմբերին, երբ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի արդյունքում Կովսականն անցավ Ադրբեջանին, Շուռնուխի 12 տների նկատմամբ Ադրբեջանի ներկայացուցիչները հայտ ներկայացրին՝ պնդելով, որ դրանք ընկնում են սահմանի արևելյան կողմում։ Խորհրդային ժամանակաշրջանի քարտեզներով սահմանների դեմարկացիան սյունեցիների շրջանում դժգոհություններ հարուցեց, որոնք կուլմինացվեցին Գորիս տանող ճանապարհը փակելով և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը չթույլատրելով։
2020 թվականի հունվարի 5-ին, երբ լրացավ Շուռնուխի 12 տներն Ադրբեջանին փոխանցելու համար սահմանված վերջնաժամկետը, հայկական ուժերը դուրս եկան ադրբեջանական վերահսկողությանն անցնող ստորին թաղից, որի 12 տների շուրջ 40 բնակիչները, Գյուղաապետ Արշակյանի խոսքով, արդեն հեռացել էին տներից՝ չսպասելով վերջնաժամկետին։ Ներկայումս հայկական և ադրբեջանական կողմերին բաժանում է ընդամենը 10 մ հեռավորություն. այս սահմանով է անցնում Մ-2 միջպետական մայրուղին։ [7] 2021 թվականի փետրվարի սկզբից Շուռնուխում մարզային կառավարությունը պլանավորում է տուն կորցրած քաղաքացիներն միանվագ 300 հազար դրամ և ևս 6 ամիս 68 հազարական դրամ փոխհատուցում և նոր բնակելի թաղամասի շինարարություն՝ բնակարանային ֆոնդի հարցը մեկընդմիշտ լուծելով։
![]()